Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
Gazzetta dello Sport-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Լիվերպուլի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Նիգերիայի ազգային հավաքականի խաղացողի գործակալի հետ:
«Նապոլին» գործարքի համար պահանջում է 180 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը 26 գոլով դարձել էր լավագույն ռմբարկու:

