Logo

Օսիմհենի պատմական նվաճումը

12:54 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը:

26-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց 10-ի՝ դառնալով առաջին նիգերիացին, որը երկնիշ թվով գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Օսիմհենը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 17 հանդիպում: «Լիվերպուլի» դարպասը խփած գոլն առաջինն էր նրա համար մրցաշարում «Գալաթասարայի» մարզաշապիկով: Մնացած գոլերը նիգերիացին խփել է «Նապոլիի» կազմում:

May be an image of 1 person, playing American football, playing football and text that says "TOP NIGERIAN GOALSCORERS IN CHAMPIONS LEAGUE HISTORY GAMES 1 GOALS OSIMHEN 18 10 2 MARTINS 34 9 9 3 IKPEBA 19 7 SOCAR AIYEGBENI 5 5 5 5 LOOKMAN 9 5 6 KANU 60 5 transfer markt"

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ