Logo

Օսիմհեն. «Ես շատ հաջող եմ ընտրել իմ ֆուտբոլային կուռքին»

14:02 / 26.02.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է լեգենդար ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբայի մասին:

«Զարմանալի է, որ արթնանում ես, մտնում սոցիալական ցանցեր և քաջալերող հաղորդագրություն տեսնում Դրոգբայից, մի ֆուտբոլիստից, ումով հիացել ես մանկուց:

Դա անակնկալ էր և իհարկե մեծ մոտիվացիա ինձ համար: Ես շատ հաջող եմ ընտրել իմ ֆուտբոլային կուռքին և ուրախ եմ դրա համար»,- Օսիմհենի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է՝ 20 խաղից հետո խփած 19 գոլով: «Նապոլին» 65 միավորով առաջին տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ