Logo

Օսիմհեն. «Եկեք շարունակենք տարածել միասնություն, հարգանք և փոխըմբռնում»

21:40 / 01.10.2023Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտարարել է, որ ոչ մեկին թույլ չի տա խաթարել իր և Նեապոլի բնակիչների հարաբերությունները:

«2020 թվականին այս քաղաք գալն ինձ համար հիանալի որոշում էր: Նեապոլի ժողովուրդն ինձ այնքան սեր ու բարություն է տվել, որ ես ոչ մեկին թույլ չեմ տա հայտնվել մեր միջև:

Նեապոլի ժողովրդի կիրքն ինձ միշտ ստիպում է խաղալ սրտով ու հոգով, իսկ ակումբի կրծքանշանի նկատմամբ սերս անսահման է, քանի որ խաղում եմ մեծ հպարտությամբ: Շատ ընկերներ ունեմ, որ Նեապոլից են և դարձել են իմ ընտանիքի ու առօրյա կյանքի մի մասը:

Ես գնահատում եմ ինձ աջակցող նիգերիացիներին, որ ցանկանում են ձայնս լսելի դարձնել: Շատ շնորհակալ եմ և հավերժ երախտապարտ կլինեմ:

Եկեք շարունակենք տարածել միասնություն, հարգանք ու փոխըմբռնում: 

Հավերժ առա՜ջ, «Նապոլի»»,- Ինստագրամում հրապարակած հայտարարության մեջ գրել է Օսիմհենը:

Հիշեցնենք, որ Օսիմհենի ու ակումբի հարաբերությունները լարվել են, քանի որ «Նապոլիի» տիկտոկյան էջում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ծաղրանքով ներկայացվում էր Օսիմհենի վրիպումը 11-մետրանոցից «Բոլոնիայի» դեմ խաղում: 

Ֆուտբոլիստի գործակալն անընդունելի էր համարել տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ պատրաստ է ակումբի դեմ դատական գործընթաց սկսելու գործողություններ անել: 

Այնուհետև «Նապոլին» հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ ոչ ոք չի ցանկացել վիրավորել ֆուտբոլիստին:

Օսիմհենն այս հայտարարությունն արել է այն իրադարձությունից հետո, երբ Նիգերիայի դեսպանն առաջարկել է հանդիպել իտալացի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև՝ երբ մեղադրանքներ են հնչել, թե հրապարակված տեսանյութը ոչ միայն վիրավորական էր, այլև պարունակում էր ռասիզմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա