«Օսիեկը» ցանկանում է շարունակել համագործակցությունը Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանի հետ: 2023 թվականի ամռանը խորվաթական ակումբը մեկ տարով վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին «Արարատ-Արմենիայից»:
Gol.dnevnik.hr-ի համաձայն՝ «Օսիեկը» ոչ միայն ցանկանում է, որ Մկրտչյանը մնա մինչև վարձակալության ժամկետի ավարտը, այլ նաև դառնա ակումբի լիարժեք ֆուտբոլիստ:
«Կապտասպիտակներն» արդեն խզել են Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի պաշտպան Յովան Մենևի վարձակալության պայմանագիրը և նա վերադարձել է իր նախկին թիմ: Այս պահին «Օսիեկում» մնացել է ընդամենը երեք կենտրոնական պաշտպան, որոնցից երկուսը վարձակալված խաղացողներ են: Ակումբը այլևս չի կարող իրեն թույլ բաժանվել այդ դիրքի խաղացողներից:
Մկրտչյանն այս մրցաշրջանում հասցրել է բոլոր մրցաշարերում մասնակցել «Օսիեկի» 15 խաղի: Խորվաթիայի առաջնությունում թիմը 4-րդ տեղում է: