ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն իսպանական «Օսասունային» զրկել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024թթ. խաղարկությանը մասնակցելու իրավունքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոմիտեի անդամները հաշվի չեն առել հունիսի 30-ին ակումբի կողմից ներկայացված առարկությունները և հաստատել ՈւԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական կոմիտեի տեսուչների նախնական որոշումը: Որոշման պատճառներն ակումբին կտեղեկացնեն առաջիկա օրերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Օսասունան» կասկածվում է 2013/14 մրցաշրջանում պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ։ Խոսքը «Բետիսի» և «Վալյադոլիդի» դեմ հանդիպումների մասին է։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում Պամպլոնայի թիմը զբաղեցրել էր 7-րդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր:


