Իսպանիայի Լա լիգայում սկանդալ է հասունանում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սահմանված կանոններով՝ եթե ֆուտբոլիստը հրավիրվում է ազգային հավաքական, բայց հետո դուրս է մնում հայտացուցակից, ապա ակումբ վերադառնալուց հետո նա 5-օրյա ժամկետում չի կարող հանդիպման մասնակցել:
«Օսասունայի» փաստաբաններն արդեն բողոք են ներկայացրել Լա լիգային, քանի որ կատալոնացիների ֆուտբոլիստ Ինյիգո Մարտինեսը մասնակցել է թիմերի միջև մարտի 27-ին կայացած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Օսասունային»:


