Logo

Օսակա. Էլինա Ավանեսյանի առաջին մրցակիցը

12:22 / 13.10.2024Թենիս
null

Աշխարհի 47-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Ճապոնիայի Օսակա քաղաքում կմասնակցի WTA-250 շարքի մրցաշարին:

Առաջին շրջանում 22-ամյա Ավանեսյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 65-րդ ռակետ Էշլին Կրյուգերի դեմ: Մրցախաղը կանցկացվի հոկտեմբերի 14-ին:

Օսակայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ