Logo

Օրվա տերմինը. Տեմպերա

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 01.11.2021Լուրեր
Meredith Frampton Nude with Flying Swans - Օրվա տերմինը. Տեմպերա

Ի՞նչ է տեմպերան

Գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են:

Տեմպերայով կատարված ժամանակակից նկարները չեն լաքապատվում, որի պատճառով ունենում են թավշյա, փայլատ մակատեսք։ Տեմպերայով նկարված աշխատանքներում գույնն ու տոնն արտաքին ներգործությունների հանդեպ ունեն մեծ կայունություն և յուղաներկ երփնագրերի համեմատ ավելի երկար են պահպանում սկզբնական թարմությունը:

Պատմական ակնարկ

Տեմպերան, որ հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում, միջին դարերում դարձել է հաստոցային գեղանկարչության հիմնական տեխնիկա, սակավ կիրառվել է նաև որմնանկարչության մեջ։ Միջնադարյան սրբանկարիչները տեմպերայով նկարել են հիմնաներկով պատած տախտակների վրա և ավարտված երփնագիրը ծածկել ձիթապտղի ձեթի կամ յուղալաքի բարակ շերտով։ XV դարից Արևմտյան Եվրոպայում (այլ երկրներում ավելի ուշ) տեմպերան փոխարինվել է յուղաներկերով գեղանկարչությամբ։ XIX դ․ վերջին —XX դ․ կրկին լայնորեն օգտագործվում է հաստոցային և դեկորատիվ կիրառական գործեր ստեղծելիս:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա