Logo

Օրվա տերմինը. Տեմբր

Հեղինակ
tigran5
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
Major chord waveform - Օրվա տերմինը. Տեմբր

Ի՞նչ է տեմբրը

Հնչերանգ, հնչյունի որակային հատկանիշ, երաժշտական հնչյունի այն հատկությունը, որով զանազանվում են տարբեր աղբյուրներից ստացվող հնչյունները, եթե անգամ դրանք ունեն միևնույն բարձրությունն ու ուժգնությունը։ Ձայնագիտական առումով տեմբրը պայմանավորված է ձայնի սպեկտրի կազմության մեջ ընդգրկված օբերտոնների քանակով, կազմով, համեմատական ինտենսիվությամբ, որոնք, իրենց հերթին, կախված են հնչյուն առաջ բերող մարմնի (նվագարանի տատանողական համակարգի կամ մարդու, կենդանու ձայնական ապարատի) ձայնական-ձայնաբանական հնարավորություններից՝ նյութի որակից (օրինակ, տատանման կարողությունից), նվագարանի ձևից ու կառուցվածքից (օրինակ, ձայնի անդրադարձման կարողությունից), ֆորմանտների առկայությունից (տվյալ նվագարանին հատուկ ենթահնչյուններ առաջացնելու կարողությունից) և այլն:

Որևէ նվագարանի տեմբրը կարող է փոփոխվել՝ կախված հնչման բացարձակ ուժգնությունից, ռեգիստրից (հնչամասից), ձայնարտադրության եղանակից, զարկումների երևույթից, հնչման միջավայրից։ Ընդունված է նվագարանների և երգչական ձայնի տեմբրը բնութագրել զգայարանային զանազան տպավորությունների հետ համեմատելով (օրինակ, փայլուն կամ խավար, արծաթահնչուն, ապակյա կամ թավշյա, ջերմ կամ պաղ, հյութեղ):

Տեմբրը երաժշտության արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, որ մասնակցում է երաժշտական մտքի զարգացման մասնավոր շատ ոլորտներում և երաժշտության գեղագիտական էության կազմավորման մեջ:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա