Ի՞նչ է սյուիտը
Շարանվագ, գործիք, երաժշտական հիմնական ցիկլային ձևերից։
Բաղկացած է ընդհանուր գեղարվեստական մտահաղացմամբ միավորված մի քանի ինքնուրույն, սովորաբար՝ հակադիր մասերից:
Ի տարբերություն սոնաաի և սիմֆոնիայի, սյուիտին բնորոշ է մասերի առավել ինքնուրույնություն, դրանց փոխհարաբերության ոչ այնքան խիստ օրինաչափություն, ինչպես նաև անմիջական կապ երգի, պարի հետ։ Սյուիտի նախատիպը արդեն 16-րդ դարին բնորոշ դանդաղ (պավանա) և արագ (գաույարդա) պարերի համադրումն է:
Պատմական ակնարկ
Հնագույն պարային սյուիտի դասական տեսակը ձևավորվել է 17-րդ դարի կեսին Յո․ Յա․ Ֆրոբերգերի ստեղծագործության մեջ։ Այն բաղկացած է 4 պարից՝ չափավոր արագ ալեմանդայից, արագ կուրանտայից, դանդաղ սարաբանդայից և սրընթաց ժիգայից։ Դրանցից բացի 17-18-րդ դարերում սյուիտում ընդգրկվել են՝ մենուետ, գավոտ, բուռե, պասպիե, պոլոնեզ, ոչ պարային պիեսներ՝ պրելյուդ, նախերգանք, արիա, ռոնդո ևն։ Բոլոր մասերը, որպես կանոն, գրվել են միևնույն տոնայնությամբ, կատարվել են լյուտնյայով, կլավեսինով, նվագախմբով։ Դասական սյուիտի բարձրագույն նմուշներ են ստեղծել Յո․ Ս. Բախը, և Գ․ Ֆ․ Տենդելը։ 19-20-րդ դարերում ստեղծվել են, գլխավորապես, ոչ պարային բնույթի նվագախմբային սյուտներ, որոնք երբեմն ներառել են նաև պարային առանձին ձևեր (Պ․ Ի. Չայկովսկի), հաճախ այդպիսի սյուիտները եղել են ծրագրային (Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Շահարազադե»), կենտրոնական տեղ են գրավել թատերական ներկայացումների, օպերաների, բալետների երաժշտությունից (Գրիգի «Պեր Գյունտ», Չայկովսկու, Պրոկոֆևի, Խաչատրյանի բալետային սյուիտները), նաև կինոերաժշտությունից կազմված սյուիտները։ Գրվում են նաև ժողովրդական պարային ավանդույթների հետ կապված սյուիտներ (Պեյկոյի «Մոլդավական սյուիտ»):