Ի՞նչ է կոստումբրիզմը
19-րդ դարի ուղղություն է Իսպանիայի և Լատինական Ամերիկայի գրականության մեջ ու արվեստում:
Գրականության մեջ կոստումբրիզմը մշակեց հիմնականում ակնարկի ժանրը, սակայն իր արտահայտությունը գտավ նաև վեպում, դրամատուրգիայում ու պոեզիայում:
Կոստումբրիզմը կարևոր դեր է խաղացել Լատինական Ամերիկայի երկրների գծանկարչության ու գեղանկարչության մեջ:
Պատմական ակնարկ
Ծնվելով ժողովրդական կենցաղի նկատմամբ ռոմանտիկների հետաքրքրությունից՝ կոստումբրիզմը շրջադարձ եղավ դեպի իրականության ռեալիստական պատկերումը: Կոստումբրիզմը արտահայտում էր ազգային ինքնագիտակցության վերելքը, ժողովրդի կյանքի առանձնահատկությունները վերարտադրելու ձգտումը՝ հաճախ նահապետական բարքերի ու սովորույթների իդեալականացումով: