Ովքե՞ր են գոպնիկները
Գոպնիկ՝ ռուսերեն ժարգոնային բառ, որը նշանակում է բնակչության ոչ ֆորմալ խավի ցածր կարգավիճակ ունեցող, քիչ կրթված և բարոյական արժեքներ չունեցող ներկայացուցիչներին, որոնք հաճախ անհաջող ընտանիքներից են լինում: Գոպնիկները միանում են կոնտրմշակույթի հատկանիշներով, քրեական, դեստրուկտիվ և այլ վատ ճանապարհներով ինքնահաստատվելու համար։ Նրանք վատ են վերաբերվում նրանց, ովքեր ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեն։ Տերմինը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում:
Ըստ էության…
Սոցիալական հարաբերությամբ ենթամշակույթի ներկայացուցիչները հիմնականում արդյունաբերական քաղաքների ծայրամասերից են լինում:
Գոպնիկների մեծամասնությունը աղքատ, անբարեհաջող ընտանիքներից է։ Նրանց ծանոթ չեն լինում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, նվիրվածությունը, քաղաքավարությունը և աշխատասիրությունը։ Նրանք, որպես կանոն, անտան երի են և մերկանտիլիստական, հակված են ստորությունների, դավաճանությունների, կեղծավորությունների և գարշելիությունների։ Տիպիկ գոպնիկի պահվածքը և իմիջը ներկայացնում են Ռուսաստանի և պոստխորհրդական այլ երկրների 1990 թվականների քրեական կյանքի վրա պարոդիա: Սև կաշվե բաճկոն և սպորտային հագուստը նույնպես ընդօրինակվել են նրանցից: Գոպնիկները զբաղվում էին մանր գողություններով, փողերի կորզումներով, կողոպուտներով և սովորական անցորդների ծեծով, հատկապես գիշերը:
Գոպնիկները իրենց այդպես չեն անվանում և սովորաբար բնութագրում են իրենց «նորմալ տղաներ», «իրական տղաներ», «ճիշտ տղաներ», «հարթ տղաներ» և այլն:
«Գոպնիկ» բառը իրենց հանդեպ նրանք նվաստացուցիչ են համարում։ Մնացածներին գոպնիկները «լոխ» են համարում։ Սակայն «լոխ» բառն իրենց շրջապատում հստակ բացատրություն չունի։
Ի տարբերություն երիտասարդության մի շարք ոչ ֆորմալ միությունների (օրինակ՝ հիպի, փանկեր և ռոքերներ), գոպնիկները չէին բաժանում իրենց առանձին խմբի մեջ, ինչից հետևում է, որ նրանք չէին ընդունում իրենց որպես ենթամշակույթ:
Հասարակագիտական գիտությունների դոկտոր, «Հասարակակական կարծիք» ֆոնդի «Նոր սերունդ» նախագծի տնօրեն Լարիսա Պաուտովան 2009 թվականին ասել է, որ գոպնիկները կազմում են ժամանակակից երիտասարդության ավելի քան 25 տոկոսը: Հասարակագետը նկատի է ունեցել ոչ մի բանի չձգտող մարդկանց, ովքեր չունեն բարոյական արժեքներ
Պատմական ակնարկ
19-րդ դարի վերջին Սանկտ Պետերբուրգի Лиговский պողոտայում գտնվող «Октябрьская» ժամանակակից հյուրանոցի սենյակներում կազմակերպվել է Городское общество призора (ГОП), որտեղ տեղափոխում էին անչափահաս երեխաներին և դեռահասներին, որոնք զբաղվում էին մանր թալանով և խուլիգանությամբ: 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ շենքում ստեղծվեց հանրակացարան: Այդ շրջանում մանկահասակ հանցագործների թիվն աճել է մի քանի անգամ: Հենց այդ ժամանակ էլ քաղաքի բնակիչների շրջանում հայտնվեց “гопники” բառը:
Օտարերկրյա նմանօրինակներ
- Չավ (chav)՝ Մեծ Բրիտանիայում
- Դրեսյարներ (dresiarze)՝ Լեհաստանում
- Ուրլաս (urlas)՝ Լատվիայում
- Ազզի (կարճ «ասոցիալական» բառից)՝ Գերմանիայում
- Նեքերներ՝ Իռլանդիայում
- Բոգաներ՝ Ավստրալիայում
- Կանի՝ Իսպանիայում
- Նյերո՝ Կոլումբիայում
- Րակա՝ Ֆրանսիայում
- Յանկեր՝ Ճապոնիայում
- Արսեր՝ Իսրայելում

