Logo

Օրվա տերմինը. Դետեկտիվ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
դետեկտիվ - Օրվա տերմինը. Դետեկտիվ

Ինչ է դետեկտիվը

Դետեկտիվը (լատիներեն detego բացահայտել, հետաքննել բառից), գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր է։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։

Ժանրը

Դետեկտիվի, որպես ժանրի, հիմնական առանձնահատկությունը ստեղծագործության մեջ որևէ առեղծվածային միջադեպի առկայությունն է, որի հանգամանքներն անհայտ են և պետք է բացահայտվեն։ Ամենից հաճախ նկարագրվող միջադեպը հանցագործությունն է, թեև կան դետեկտիվներ, որոնցում հետաքննվում են դեպքեր, որոնք չեն համարվում հանցավոր (ինչպես օրինակ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքում, որն անշուշտ հանդիսանում է դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, 18 պատմվածքներից 5-ում հանցագործություն չկա)։

Դետեկտիվի կարևոր առանձնահատկությունն այն է, որ մինչև հետաքննության ավարտը միջադեպի իրական հանգամանքները չեն հաղորդվում ընթերցողին, համենայն դեպս՝ ամբողջությամբ։ Փոխարենը, ընթերցողը հեղինակի ուղորդմամբ անցնում է ընթացիկ հետաքննության վրայով՝ հնարավորություն ստանալով դրա ամեն մի փուլում անել սեփական եզրակացություններն ու գնահատել հայտի փաստերը։ Եթե ստեղծագործությունում հենց սկզբից էլ նկարագրվում է միջադեպի բոլոր հանգամանքները, կամ միջադեպը անսովոր, խորհրդավոր ոչինչ չի պարունակում, ապա այն վերագրվում է ոչ թե դետեկտիվ, այլ դրա հարակից ժանրերին (մարտավեպ, ոստիկանական վեպ և այլն)։

Ըստ հայտնի դետեկտիվ գրող Վել Մակդերմիդի դետեկտիվը որպես ժանր հնարավոր է դարձել միայն ապացույցներով հիմնավորված դատական գործընթացի ի հայտ գալու շնորհիվ։

Առանձնահատկությունները

Դասական դետեկտիվ ստեղծագործության կարևոր առանձնահատկությունը փաստերի ամբողջությունն է։ Առեղծվածի լուծումը չի կարող հիմնվել այն տեղեկատվության վրա, որը չի ներկայացվել ընթերցողին հետաքննությունը նկարագրելիս։ Հետաքննությունն ավարտվելիս ընթերցողը պետք է բավականաչափ տեղեկություն ունենա, որպեսզի դրա հիման վրա ինքնուրույն լուծում գտնի։ Կարող են թաքցվել միայն որոշ աննշան մանրամասներ, որոնք չեն ազդում առեղծվածի հնարավոր բացահայտման վրա։ Հետաքննության ավարտին բոլոր հանելուկները պետք է լինեն լուծված, իսկ հարցերը՝ պատասխանված։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ