Ի՞նչ է ակցիոնիզմը
Ժամանակակից արվեստի ձև: Ակցիոնիզմի գաղափարախոսությունն այնպիսին է, որ նկարիչը պետք է ցուցադրի ոչ թե աշխատանքի արդյունքը, այլ գործընթացը՝ դրանով իսկ ջնջելով իրականության ու արվեստի սահմանը:
Արվեստի և իրականության միջև սահմանների ջնջման ձգտումը հանգեցնում է գեղարվեստական արտահայտության նոր ձևերի որոնմանը՝ ներքաշելով այն ինչ-որ գործողության մեջ։ Գործողությունը (կամ արվեստի գործողությունը) դառնում է ընդհանուր հասկացություն գեղարվեստական պրակտիկաների համար, որոնցում շեշտադրությունը ստեղծագործությունից տեղափոխվում է ստեղծագործության ստեղծման գործընթացի վրա։ Ակցիոնիզմում նկարիչը որպես կանոն դառնում է գեղարվեստական ստեղծագործության սյուբեկտ և/կամ օբյեկտ։ Ակցիոնիզմին մոտ ձևեր են հեփինինգը, փերֆորմանսը, էվենթը, գործողության արվեստը և այլն։
Պատմական ակնարկ
Ակցիոնիզմը առաջացել է նկարիչների՝ իրենց մարմինը ուսումնասիրելուց նաև տարբեր ձևերով հանդիսատեսին հրահրելու ձգտումից՝ ներքաշելով նրանց իրենց ստեղծագործության մեջ։ Ակցիոնիզմում նկարչի մարմինը իրենից ներկայացնում է կտավ, որը դառնալու է արվեստի առարկա, իսկ նկարիչը ներկայանում է գործիքի տեսքով։ Ակզիոնիզմը առաջացել է 1960-ական թվականներին Արևմտյան Եվրոպայի տարածքում։ Ծագել է լատիներեն «actio» բառից, որը նշանակում է «գործունեություն», «գործողություն», «գործ»։
Ակցիոնիզմի առաջացման միտումների ծագումը, ստեղծագործական գործողության որոշակի բաց ակտի ստեղծումը կարելի է նշել դեռ ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջեքսոն Պոլլոքի կտավի շուրջ «պարերում»։ Նման ազդեցիկ ուղղությունը, ինչպիսին աբստրակտ էքսպրեսիոնիզմն է, ձևավորվել է քսան տարվա ընթացքում, այն առաջացել է ակցիոնիզմից առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 20-րդ դարի 1940-1950-ական թվականներին։ Այս ուղղության մեջ կարիելի է պայմանականորեն առանձնացնել երկու ենթաոճ՝ գործողության գեղարվեստ և գունային դաշտի արվեստ։
Ձգտումը ջնջել արվեստի և իրականության միջև սահմանը հանգեցնում է գեղարվեստական արտահայտման նոր միջոցների որոնմանը՝ ստեղծագործությանը դինամիկա տվող, նրան ինչ-որ գործողության մեջ ներքաշող։

