Logo

Օրնշտեյն. ՄՅՈՒ-ն համաձայնել է Ռեշֆորդի վերաբերյալ «Բարսայի» առաջարկին

17:46 / 19.07.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է The Athletic-ի լրագրող, ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը:

Կատալոնացիներն առաջընթաց են գրանցել հարձակվողի վերաբերյալ բանակցություններում։ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է «Բարսելոնայի» առաջարկած պայմաններին: Գործարքը դեռ կայացած չէ, բայց վերջնական փուլում է։

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Ռեշֆորդին՝ տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ։

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ