Ամերիկյան «Ինտեր Մայամին» մոտ է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալուն, հաղորդում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնը:
«Ինտերը» ցանկանում է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հետ խաղալ նաև իր նոր տնային ստադիոնում` «Մայամի Ֆրիդոմ Պարկում»:
37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2025 թվականի ավարտին: Ամերիկյան ակումբը նոր ստադիոն կտեղափոխվի 2026 թվականին:
Մինչև այժմ Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 48 խաղ, խփել 42 գոլ և կատարել 21 ասիստ: