«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն երեք տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա իսպանացին կարիերան սկսել է «Էսպանյոլի» ակադեմիայում, ինչպես նաև 7 տարի անցկացրել «Բարսելոնայի» համակարգում (2004-2011թթ.):
Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», խաղացել իսպանական «Վալենսիայում», գերմանական «Շտուտգարտում», անգլիական «Սաութհեմփթոնում», իսկ 2022 թվականի հուլիսից պաշտպանում էր «Ժիրոնայի» գույները:
2022/23 մրցաշրջանում Ռոմեուն «Ժիրոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: