Logo

Օրիգին վարձավճարով կխաղա «Նոթինգհեմ Ֆորեսթում»

14:00 / 02.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Միլանի» բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոթինգհեմ Ֆորեսթում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում խաղալու փորձ ունի: Նա 175 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլում»: Կարիերայի ընթացքում Օրիգին ելույթ է ունեցել նաև ֆրանսիական «Լիլում» ու գերմանական «Վոլֆսբուրգում»: Նախորդ մրցաշրջանում բելգիացին 36 մրցավեճում դարձել է 2 գոլի հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ