«Լիվերպուլը» չի ծրագրում հունվարին վաճառել թիմի հարձակվող Դիվոկ Օրիգիի տրանսֆերային իրավունքները։
The Athletic-ի հաղորդմամբ՝ մերսիսայդյան ակումբը հարձակվողի տրանսֆերի հարցով դեռ առաջարկ չի ստացել ու հետաքրքրված չէ նրա հեռանալով։ Անձամբ ֆուտբոլիստը նույնպես չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։
Հաշվի առնելով այն փաստը, որ Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն իրենց հավաքականներ են մեկնել՝ մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, Օրիգին ավելի շատ խաղաժամանակ կստանա առաջիկայում։