Logo

«Օրենբուգրի» սպորտային տնօրենը խոսել է Ստեփան Օգանեսյանի առողջական վիճակի մասին

01:01 / 21.03.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Օրենբուրգի» սպորտային տնօրեն Դմիտրի Անդրեևը խոսել է ակումբի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանի առողջական վիճակի մասին:

«Օգանեսյանը հանել է գիպսը և սկսել անհատական մարզումներ անցկացնել։ Վերականգնման ժամկետի մասին գուշակություններ չեմ անի։ Առաջիկա հանդիպումներին նրա մասնակցությունը բացառված է»,- Անդրեևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Թուրքիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Հայ վինգերը 2023/24 մրցաշրջանում 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ