Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը Լոնդոնի «Արսենալին» համարում է Անգլիայի Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը։
«Զինագործների» չեմպիոնությունն Անգլիայի առաջնությունում գնահատվում է 44%, իսկ հաջողությունը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում՝ 18%:
Միկել Արտետայի թիմը Պրեմիեր լիգայում 8 խաղում վաստակել է 19 միավոր և առաջին տեղում է, Չեմպիոնների լիգայում այն 5 թիմերից է, որոնք բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


