Logo

Opta. Նոյերը կրկնել է Կանի ու Պիզարոյի ցուցանիշը

15:23 / 23.08.2025Ֆուտբոլ
null

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հոբելյանական 20-րդ մրցաշրջանն է սկսել Գերմանիայի Բունդեսլիգայում, գրում է Opta-ն։

Նոյերը կրկնել է մյունխենյան գրանդի նախկին ֆուտբոլիստներ Օլիվեր Կանի ու Կլաուդիո Պիզարոյի ցուցանիշը։ Նրանք նույնպես 20-ական մրցաշրջան են անցկացրել Բունդեսլիգայում։

Ռեկորդակիրը 22 մրցաշրջանով «Շալկե-04»-ի և «Վերդերի» նախկին պաշտպան Կլաուս Ֆիխտելն է։

39-ամյա Նոյերը «Շալկեում» հանդես գալու ժամանակ Բունդեսլիգայում նորամուտը նշել է 2006 թ. օգոստոսի 19-ին՝ «Ալեմանիայի» դեմ արտագնա խաղում։

Գերմանացի դարպասապահն առաջնությունում 524 խաղից 239-ում դարպասն անառիկ է պահել։

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ