«Լիվերպուլը» 85,8 տոկոս հավանականությամբ կդառնա Անգլիայի չեմպիոն, կանխատեսել է Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը։
Լոնդոնի «Արսենալի» չեմպիոն դառնալու շանսերը գնահատվել է 14,1%, իսկ «Մանչեսթեր Սիթիինը»` 0,1%։
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո առաջատարը «Լիվերպուլն» է, որը վաստակել է 60 միավոր, «Արսենալը» 53 միավորով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը 47 միավորով եզրափակում է «Նոթինգհեմ Ֆորեսթը»: