Վիճակագրական տվյալների Opta կայքը 10 000 տարբերակներ է դիտարկել սուպերհամակարգչի միջոցով և հրապարակել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական շանսերը:
Ըստ Opta-ի՝ «Լիվերպուլը» չեմպիոն է դառնալու 85,1 տոկոս հավանականությամբ: «Արսենալի» շանսերը գնահատվում են 9,8 տոկոս, իսկ «Մանչեսթեր Սիթիինը»՝ 4,4 տոկոս:
13 տուրից հետո Առնե Սլոթի թիմը 34 միավորով առաջին տեղում է, «Արսենալն» ու «Չելսին» 25-ական միավորով կիսում են 2-3 տեղերը: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 23 միավորով 5-րդ տեղում է։