Logo

Opta. «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են

14:54 / 28.04.2025• Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։

Այժմ «Ներաձուրիի»՝ Սկուդետոն նվաճելու հնարավորությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։

Վիճակագրական ընկերության սուպերհամակարգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։

Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ ֆավորիտ էր, իսկ «Նապոլիի» շանսերը գնահատվում էին 48,7 տոկոս։

Միլանյան գրանդն Ա Սերիայում երկու անընդմեջ պարտություն է կրել և առաջնության ավարտից չորս տուր առաջ 71 միավորով նահանջել է երկրորդ տեղ։ Առաջատարը 74 միավորով «Նապոլին» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ