Հանրահայտ Opta պլատֆորմի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո գնահատել է թիմերի՝ «Ականջավոր գավաթը» նվաճելու շանսերը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է անգլիական «Լիվերպուլը»՝ 26.1%: Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որի շանսերը գնահատվում են 17.3%: Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 15.5 %:
Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5-րդ տեղում է՝ 9.2 %: