Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո նշել է մրցաշարը հաղթելու ֆավորիտներին։
«Ականջավոր գավաթը» 28,7 տոկոս հավանականությամբ կնվաճի Լոնդոնի «Արսենալը», որին հաջորդում են «Ինտերը» (25,5), ՊՍԺ-ն (24) և «Բարսելոնան» (21,8)։
Մրցաշարի կիսաեզրափակիչում կկայանան «Բարսելոնա» - «Ինտեր» և «Արսենալ» - ՊՍԺ դիմակայությունները։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։


