Logo

Օվեչկինը` մարզական երկարակեցության մասին

18:28 / 18.11.2024Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացնող ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» 39-ամյա վինգեր Ալեքսանդր Օվեչկինը նշել է, թե որն է իր մարզական երկարակեցության գաղտնիքը։

«Իմ մարզական երկարակեցության գաղտնիքը դիետաներն ու հանգիստն են։ Որոշ այլ բաներ էլ կան, որոնք ես չեմ բարձրաձայնում։ Իմ սիրած զբաղմունքը հոկեյ խաղալն է։ Արդեն իսկ երջանիկ եմ, որ 20 տարի է կարողանում եմ խաղալ։ Բոլոր թվերն ու հիշողությունները միշտ մնալու են ինձ հետ»,- լեգենդար հոկեյիստի խոսքը մեջբերում է RMNB-ը։

Հիշեցնենք, որ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում Օվեչկինը հեթ-տրիկ է գրանել և օգնել «Վաշինգտոն Քեփիթալզին» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել «Վեգաս Գոլդեն Նայթսին»։

Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում 866 գոլով զբաղեցնում է երկրորդ տեղը և ցուցակը գլխավորող Ուեյն Գրեցկիից (894) այժմ հետ է 28 տափօղակով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա