Logo

Օնս Ժաբերը՝ Նինգբոյի մրցաշարի հաղթող

18:42 / 30.09.2023Թենիս
null

Չինական Նինգբոյում կայացած WTA 250 կարգի մրցաշարի եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ Օնս Ժաբերը 2 սեթում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դիանա Շնայդերին՝ 6-2, 6-1: 

29-ամյա Ժաբերը կատարեց 3 էյս, թույլ տվեց 1 կրկնակի սխալ և իրացրեց 5 բրեյք-փոյնթ:

Թունիսի ներկայացուցիչը նվաճեց կարիերայի 5-րդ և հարդի վրա առաջին տիտղոսը: Մինչև այս Ժաբերը 2-ական անգամ տիտղոս էր հաղթել հողածածկ և խոտածածկ խաղահրապարակներում:

WTA-250, Նինգբո, եզրափակիչ

Օնս Ժաբեր - Դիանա Շնայդեր, 6-2, 6-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ