Logo

«Որոշ մարդիկ չեն կարող պարծենալ իմ նվաճումներով». Օնանայի պատասխանը

18:34 / 09.04.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Լիոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությանն ընդառաջ ֆրանսիական թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կոշտ կերպով էր պատասխանել Օնանայի այն հայտարարությանը, թե «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի անգամ ուժեղ է «Լիոնից»: Անգլիական թիմի դարպասապահն էլ արձագանքել է Մատիչի հայտարարությանը:

«Ես երբեք անհարգալից վերաբերմունք ցույց չեմ տալիս այլ ակումբի: Մենք գիտենք, որ վաղը մեզ բարդ հանդիպում է սպասում ուժեղ մրցակցի դեմ: Կենտրոնացած ենք մեր ելույթի վրա՝ երկրպագուներին հպարտություն փոխանցելու համար:

Ես գոնե տիտղոսներ եմ նվաճել աշխարհի մեծագույն ակումբում: Որոշ մարդիկ չեն կարող ասել նույնը»,- Օնանայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ