Logo

Օնանան հրել է երկրպագուին Կաբո Վերդեից կրած պարտությունից հետո

23:56 / 10.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան անախորժ իրավիճակում է հայտնվել։

29-ամյա ֆուտբոլիստը Կամերունի ազգային հավաքականի կազմում Կաբո Վերդեի թիմից աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրի խաղում կրած պարտությունից (0-1) հետո զայրացած հրել է երկրպագուներից մեկին։ Երկրպագուն ցանկացել է լուսանկարվել Օնանայի հետ։

Պարտության պատճառով  կամերունցիներն էականորեն բարդացրել են Մունդիալի ուղեգիր նվաճելու խնդիրը և 15 միավորով երկրորդ տեղում են։

Աֆրիկյան ընտրական մրցաշարից ԱԱ-2026-ի ուղեգիր կնվաճեն խմբերի 9 հաղթողները, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականները կմասնակցեն փլեյ-օֆֆ ձևաչափով հատուկ փոքր մրցաշարի։ Այդ մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու միջմայրցամաքային փլեյ-օֆֆին։

Կամերունը երկրորդ տեղը զբաղեցնող հավաքականների շարքում այժմ ունի 5-րդ լավագույն արդյունքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ