Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան և պաշտպան Լյուկ Շոուն ապաքինվել են վնասվածքից, հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Անդրեի հետ ամեն ինչ կարգին է։ Նա մարզվում է և պատրաստ կլինի «Էվերթոնի» դեմ հանդիպմանը։ Շոուն ևս վերականգնվել է և նա նույնպես կմասնակցի առաջիկա խաղին»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ կամերունցի դարպասապահը հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում աճուկի վնասվածք էր ստացել, իսկ անգլիացի պաշտպանը օգոստոսին մկանային վնասվածք էր ստացել և այդ պատճառով ընթացիկ մրցաշրջանում ընդամենը երկու հանդիպման է մասնակցել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էվերթոնին» կհյուրընկալվի նոյեմբերի 26-ին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։30-ին։