Logo

Օմար Մարմուշը վնասվածք է ստացել

16:30 / 10.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Օմար Մարմուշը վնասվածք է ստացել, տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Բուրկինա Ֆասո - Եգիպտոս (0-0) հանդիպման 9-րդ րոպեին ու չի կարողացել շարունակել խաղը։ Եգիպտոսցին բաց կթողնի «Մանչեթեր Յունայթեդի» դեմ դերբին։

Մարմուշը բժշկական հետազոտություն կանցնի Մանչեսթերում, որից հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակ բաց կթողնի։

Հարձակվողը 2025/26 մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման ու կատարել է 1 ասիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ