Logo

Օմար Մարմուշը 4-րդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է «Ման. Սիթիի» պատմության մեջ

17:18 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Օմար Մարմուշի տրանսֆերը տեղ է գտել ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումների հնգյակում, հայտնում է Sky Sports-ը:

«Քաղաքաբնակները» եգիպտոսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար գերմանական «Այնտրախտին» վճարել են 63.2 միլիոն ֆունտ: Այս ցուցանիշով 25-ամյա ֆուտբոլիստը չորրորդն է ակումբի պատմության մեջ:

Ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը Ջեք Գրիլիշն է (100 միլիոն ֆունտ), երկրորդ տեղում Յոշկո Գվարդիոլն է (77.6 միլիոն ֆունտ), իսկ եռյակը եզրափակում է Ռուբեն Դիաշը (65 միլիոն ֆունտ): «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին 5-րդն է (62.5 միլիոն ֆունտ):

Օմար Մարմուշը՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Օմար Մարմուշ. «Պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա