Logo

Օմար Մարմուշը հրաժեշտ է տվել «Այնտրախտի» երկրպագուներին

13:25 / 18.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղից (2-0) հետո հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին։

Եգիպտոսցի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 25-ամյա Մարմուշը մանկունիական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Սիթին» նրա տեղափոխության համար վճարելու է 70-80 միլիոն եվրո։

Օմար Մարմուշն «Այնտրախտ» էր տեղափոխվել 2023թ. հուլիսին, 67 խաղում խփել էր 37 գոլ, կատարել 20 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա