Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Զանկտ Պաուլիին»:
Գոլի հեղինակ դարձավ եգիպտոսցի հարձակվող Օմար Մարմուշը, որը 14 գոլով հավասարվեց Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկու, Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին:
«Այնտրախտը» 30 միավորով երրորդն է, 6 միավորով զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային»: «Զանկտ Պաուլին» 14 միավորով 14-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Զանկտ Պաուլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 0-1
Օմար Մարմուշ, 32


