Logo

Օմար Մարմուշ. «Պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում»

14:23 / 23.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եգիպտոսցի նորեկ Օմար Մարմուշը խոսել է նոր ակումբում ցանկացած դիրքում խաղալու պատրաստակամության մասին:

«Ես տարբեր դիրքերում եմ խաղացել: Հավաքականում հանդես եմ գալիս ձախ եզրում, նախորդ ակումբում գործում էի «9 համարի» դիրքում, նույնիսկ աջ եզրում խաղալու փորձ եմ ունեցել: Ես ի զորու եմ խաղալու ցանկացած գոտում, սակայն ավելի հարմար եմ զգում «10 համարի» դիրքում:

Որտեղ էլ որ խաղամ, ամեն ինչ անելու եմ՝ թիմին օգնելու համար»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օմար Մարմուշը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ ռմբարկուն է: Նա 17 խաղում խփել է 15 գոլ, կատարել 9 ասիստ:

Օմար Մարմուշը՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա