Logo

Գեյդջին կանխատեսում է արել Օլիվեյրա - Մախաչև մենամարտի վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:09 / 23.08.2022• Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյդջին խոսել է Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա) - Իսլամ Մախաչև (Ռուսաստան) տիտղոսային մենամարտից, որը կայանալու է հոկտեմբերի 22-ին Աբու Դաբիում:

«100 տոկոսով վստահ եմ, որ Իսլամը չի կարողանալու ճնշել Չարլզին: Հիանալի մենամարտ է լինելու, սակայն Օլիվեյրան առավելություն կունենա: Նա առաջ է գնալու, Մախաչևը փորձելու է օգտագործել իր ըմբշամարտը, բայց դժվար թե կարողանա հաղթել առաջին երկու ռաունդների ընթացքում: Օլիվեյրան այնքան չի հոգնի, որ կորցնի վերահսկողությունը»,- Գեյդջիի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ UFC 274 մրցաշարի ընթացքում կայացած մենամարտում Չարլզ Օլիվեյրան խեղդող հնարքով հաղթել էր Ջասթին Գեյդջիին, սակայն չէր ստացել չեմպիոնական գոտին սահմանված քաշը չպահպանելու պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ