«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է անվճար հեռանալ ակումբից, եթե «Բլաուգրանան» չկարողանա նրան գրանցել Լա լիգայի հայտացուցակում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբը մրցաշրջանի մեկնարկում իսպանացի ֆուտբոլիստին գրանցել է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։ 26-ամյա կիսապաշտպանը նախորդ ամռանը գերմանական «ՌԲ Լայպցիգից» «Բարսելոնա» տեղափոխվելիս տեղյակ է եղել իրավիճակի մասին, այդ պատճառով կողմերը հատուկ կետ են ներառել։ Ըստ այդ կետի` նա իրադաձությունների նման զարգացման դեպքում կարող է անվճար լքել «Բարսելոնայի» կազմը։
Օլմոն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 9 խաղում խփել է 5 գոլ։