Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի չեմպիոնը կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում 5 անընդմեջ խաղ է բաց թողել:
«Բարսելոնայի» կազմում Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 6 ասիստ:
Good news!
— FC Barcelona (@FCBarcelona) April 13, 2025
Dani Olmo passed fit and available. pic.twitter.com/REkK2Tf2hh