Logo

Օլիվյե Ժիրուի տպավորիչ ցուցանիշը

10:50 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն դարձել է ազգային թիմի ամենատարեց ֆուտբոլիստը, որը մասնակցել է խոշոր մրցաշարի, հայտնում է Stats Foot-ը:

Ամերիկյան «Լոս Անջելեսի» նորեկը Ավստրիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1-0) դաշտ է դուրս եկել 37 տարեկան 261 օրականում և շրջանցել է Սթիվ Մանդանդային (37 տարեկան և 247 օրական):

Հիշեցնենք, որ եռագույնների պատմության լավագույն ռմբարկուն հավաքականի կազմում 7-րդ խոշոր մրցաշարին է մասնակցում և այդ ցուցանիշով շրջանցել է Ուգո Լյորիսին, Տյերի Անրիին և Լիլիան Թյուրամին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ