Logo

UFC 280. Օլիվեյրան ու Մախաչևը հայացքների մենամարտ են անցկացրել (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:41 / 20.10.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան ու Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը հայացքների մենամարտ են անցկացրել Աբու Դաբիում կայանալիք UFC 280 մրցաշարից առաջ:

Օլիվեյան ու Մախաչևը մենամարտելու են թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

Հիշեցնենք, որ բրազիլացին նախորդ մենամարտում հաղթել էր ամերիկացի Ջասթին Գեյջիին, սակայն չեմպիոնական գոտին չէր ստացել սահմանված քաշը գերազանցելու համար (ընդամենը 230 գրամ):

MMA-ում Օլիվեյրան մենամարտել է 41 անգամ, տարել 33 հաղթանակ ու կրել 8 պարտություն: Մախաչևն անցկացրել է 23 պրոֆեսիոնալ մենամարտ, հաղթել 22-ում ու պարտվել 1-ում:

Օլիվեյրա - Մախաչև մենամարտը կկայանա հոկտեմբերի 22-ին ու կմեկնարկի կեսգիշերից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ