UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ հավանական ռևանշ մենամարտի մասին:
«Կարծում եմ` հաղթել էի Ծառուկյանին, բայց մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին։ Դա արդեն անցյալում եմ թողել։ Ես միայն տիտղոսին եմ ձգտում և չեմ մտածում Ծառուկյանի հետ ռևանշի մասին։
Ես արժանի եմ չեմպիոնական մենամարտ անցկացնելուն։ Ծառուկյանը նման հնարավորություն ուներ, բայց վնասվածք ստացավ։ Այժմ իմ հերթն է»,- բրազիլացի մատիկի խոստքը մեջբերում է KOlmenero-ն։
Արման Ծառուկյանը Չառլզ Օլիվեյրային մրցավարների որոշմամբ հաղթել էր 2024թ. ապրիլի 13-ին՝ UFC-300 մրցաշարում: