Logo

Օլիվեր Բաումանը 1959 թվականից հետո Բունդեսթիմում նորամուտը նշած ամենատարեց խաղացողն է

23:41 / 14.10.2024Ֆուտբոլ
null

«Հոֆենհայմի» դարպասապահ Օլիվեր Բաումանը 34 տարեկան 131 օրականում նորամուտը նշեց Գերմանիայի ազգային հավաքականում:

Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ Բաումանը 1959 թվականից հետո Բունդեսթիմում նորամուտը նշած ամենատարեց խաղացողն է: 1959 թվականին հարձակվող Մաթիաս Մաուրիցին Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում նորամուտն էր նշել 34 տարեկան 188 օրականում:

Գերմանիայի հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում ընդունել է Նիդերլանդներին և առաջին խաղակեսից հետո 0-0 հաշիվն է գրանցում: Հանդիպումը ցուցադրվում է Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ