Logo

«Օլիմպիակոսի» հարձակվողի ռեկորդը եվրագավաթներում

14:55 / 30.05.2024Ֆուտբոլ
null

Հունական «Օլիմպիակոսի» հարձակվող Այուբ Էլ Կաբին դարձել է եվրագավաթների մեկ մրցաշրջանում փլեյ-օֆֆում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, հայտնում է Squawka-ն։

Մարոկկացին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում 11-րդ գոլն է խփել մրցաշարում, ինչի շնորհիվ հունական ակումբը 1-0 հաշվով հաղթեց իտալական «Ֆիորենտինային» և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց եվրագավաթային տիտղոս։

30-ամյա ֆուտբոլիստը բոլոր գոլերը խփել է մրցաշարի փլեյ-օֆֆում։ Էլ Կաբին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի (2017 թ.) և Կարիմ Բենզեմայի (2022 թ.) ու «Պորտուի» նախկին ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոյի (2011 թ.) ռեկորդը։ Ռոնալդուն ու Բենզեման 10-ական գոլ խփել են Չեմպիոնների լիգայի, իսկ Ֆալկաոն՝ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Այուբ Էլ Կաբին ավարտված մրցաշրջանում 55 խաղում խփել է 33 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա