Logo

Օլիմպիական վարկանիշային մրցաշար. Ռուդոլֆ Գարբոյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

17:45 / 10.03.2024Բռնցքամարտ
null

Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում ավարտեց պայքարը: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին:

Քիչ անց Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմրցի իռլանդացի Քելին Քասիդիի հետ:

Օրվա երկրորդ հատվածում տեղի կունենա ևս մեկ հայ-ադրբեջանական դիմակայություն՝ Գուրգեն Մադոյանը (71 կգ) քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կմենամարտի Սարխան Ալիևի հետ: Այս հատվածի մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) մարտի 9-ին 1/8 եզրափակիչի մենամարտի երկրորդ ռաունդում դեմքի պատռվածք էր ստացել, ինչից հետո բժիշկները թույլ չէին տվել շարունակել պայքարը:

Այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար բռնցքամարտիկները պետք է հասնեն վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ