Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկած Եվրոպայի Օլիմպիական փառատոնի թիմային պայքարում գրավել է երրորդ տեղը (156,500 միավոր):
Հայաստանի հավաքականի կազմում են ընդգրկված Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Ռոբերտ Գյուլումյանը, իսկ մարզիչը Հայկ Նազարյանն է:


