Logo

Օլիմպիական փառատոն. Հայ մարմնամարզիկները դուրս եկան եզրափակիչ

23:02 / 25.07.2023• Մարմնամարզություն
null

Հայ մարմամարզիկներն առանձին վարժությունների եզրափակիչի ուղեգիր են նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում:

Համլետ Մանուկյանը եզրափակիչ դուրս եկավ նժույգ թափերի և օղակների վարժություններում: Նժույգ թափերի պայքարում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Մամիկոն Խաչատրյանը, իսկ Ռոբերտ Գյուլումյանը կփորձի մեդալ նվաճել ազատ վարժությունում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի հավաքականը երրորդ տեղն էր գրավել թիմային պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ