33-րդ ամառային Օլիմպիական խաղերից 50 օր առաջ Փարիզի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակի վրա հայտնվել են օլիմպիական օղակները, հայտնում է RMC Sport-ը:
30 տոննա կշռող մետաղյա կոնստրուկցիայի լայնությունը կազմում է 29 մետր, բարձրությունը՝ 15:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշը պատրաստվել է վերամշակված պողպատից: Օղակները նայում են Սենա գետին, որտեղ կայանալու է բացման արարողությունը:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։